http://vesta923.livejournal.com/68250.ht
http://pandukht.livejournal.com/1134.htm
http://kara-t.livejournal.com/52712.html
http://pigh.livejournal.com/158678.html
http://dabavog.livejournal.com/99628.htm
http://athanatoi.livejournal.com/62580.h
http://uzogh.livejournal.com/260758.html
http://lesgustoy.livejournal.com/948571.h
http://amiram-g.livejournal.com/134185.h
http://gianluigi.livejournal.com/26236.h
http://noni-no.livejournal.com/104827.ht
http://realarmenia.wordpress.com/2008/11/1
http://kornelij.livejournal.com/473413.h
http://greenrose18.livejournal.com/23004
http://gost-474-90.livejournal.com/76377.h
http://aerial-vortex.livejournal.com/199
http://manonegro.livejournal.com/75434.h
http://narjan.livejournal.com/316838.htm
http://dodododo.livejournal.com/1052689.h
В конце дня выложу перевод на русский
1908 թ. հունվարի 24-ին Տփղիսի Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու բակում, արեւմտյան պատին կից, սիրելի տիկնոջ` Լիդիա Թամամշյանց-Բեհբուդյանցի կողքին ամփոփվում է անբասիր աշխատանքով եւ բարեգործություններով քաղաքացիների սերն ու հարգանքը վայելած Միքայել Հովհաննիսյան-Թամամշյանցը:
Հանգուցյալը սերում էր առաջին կարգի քաղաքացիություն ունեցող Տփղիսի հնաբնակ Թամամշյանց տոհմից: Ծնվել է 1852թ. փետրվարի 3-ին: Երկար տարիներ կառավարել է Թիֆլիսի Առեւտրական բանկը: Հայագիտության եւ հայկական հնությունների սիրահար էր, ուներ հարուստ եւ մեծարժեք հավաքածու: Աշխատակցել է հայկական պարբերականներին:
Մ. Թամամշյանցի կինը` Լիդիան վախճանվել է ընդամենը 39 տարեկան հասակում` 1897թ., բայց, շնորհիվ ծավալած հասարակական լայն եւ անշահախնդիր գործունեության, հասցրել է լինել նույնքան սիրված եւ գնահատված:
Հայտնի է, որ հանգուցյալը «...ջերմ մասնակցութիւն էր ցուցաբերում հասարակական գործերում, թէ՛ Հայուհեաց բարեգործական ընկերութեան մէջ, թէ՛ Հայոց թատրօնի գործերում... Ավելի քան 10 տարի քաղաքային արհեստագիտական դպրոցում վարեց տեսչի պարտականութիւնը` ձրիաբար...», -գրել է «Մշակը» իր 1897 թվականի հունվարի 30-ի համարում: Ի դեպ, նշյալ դպրոցը հենց նրա ջանքերով էլ բացվել էր («Տարազ», 1897, դ 5, էջ 91):
2008թ. նոյեմբերի 16-ին տարիներ ի վեր Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու վրացականացման խայտառակ գործին լծված Տարիել վրաց քահանայի ավերիչ ձեռքը դիպավ նաեւ Թամամշյանցների տապանաքարերին, որը էքսկավատորով տեղահանեց ամուսինների հիշատակը հավերժացնող սեւ գրանիտից կերտված, միմյանց գրեթե կից զույգ շիրմաքարերը:
Արդեն շուրջ երկու տասնամյակ ոչնչացման առօրյա մղձավանջում գտնվող Թբիլիսիի հայկական հուշարձաններից իրապես շատ քիչ բան է մնացել: Չբավարարվելով Դուշեթի շրջանի Մլեթի վրացաբնակ գյուղի գերեզմանոցից վրացազգի հանգուցյալներին պատկանող տապանաքարերից (դեռեւս 2005թ.) նշյալ եկեղեցու հարավային կողմում վրացական գերեզմանոց գոյացնելով, այժմ էլ նույն հոգեւորականը հավանաբար նաեւ եկեղեցու արեւմտյան կողմում վրացական գերեզմանոց հորինելու նպատակով վերացնում է Թամամշյանցների գերեզմանները:
Ճիշտն ասած, Նորաշենի Սբ Աստվածածին եկեղեցու թե՛ ներսում, թե՛ շրջակայքում այս երկու շիրմաքարերը վերջիններն էին, որ ունեին հայերեն արձանագրություններ։ Սա վերջին հայերեն տառն է, որ ոչնչացվում է։
ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հավելենք, որ Թամամշյանցների ընտանիքին պատկանող բարեգործներ Միքայել Թամամշյանցի եւ նրա տիկնոջ բրոնզաձույլ բարձրաքանդակները վրացիները դեռեւս 1983թ. էին հասցրել ոչնչացնել եկեղեցու պատերից։ Իսկ ներսում եղած մկրտարանի արձանագիր ավազանը, երկու խաչքարերը 17-րդ դարի արձանագրություններով դեռեւս 1995թ. էին անհետացել։
Այս բարբարոս քայլով ուղղակի շենքը հայերենից վերջնականապես ձերբազատվեց, այլեւս ոչ մի հայերեն գիր չմնաց։
Հ.Գ.- Այն, որ վրացիները հայկական պատմական հուշարձանները վերացնելու, հայի հետքը Վրաստանի տարածքից ոչնչացնելու քաղաքականություն են վարում, բազմիցս ենք ահազանգել։ Ու թեպետ նրանց այս քաղաքականությունը առավել քան սեւեռուն դարձավ ԽՍՀՄ փլուզումից հետո, այնուհանդերձ մեր իշխանությունները պետական մակարդակով ո՛չ նախկինում, ո՛չ էլ այսօր որեւէ կերպ չեն անդրադարձել հարցին։
Ընդ որում, նախեւառաջ պիտի ընդվզեր Հայ Առաքելական եկեղեցին, վիրահայ թեմի ներկայացուցիչը, բայց եկեղեցին սովորաբար լռության է մատնել տարիներ ու տասնամյակներ կատարվող բարբարոսությունները։
Այսօր, երբ խնդիրն արդեն քաղաքականացվել է, քաղաքական հարթություն է տեղափոխվել, մեր պետական այրերը պիտի հարցը կարեւորեն միջպետական հարաբերությունների համատեքստում։ Բայց այս առումով եւս առաջընթաց չկա։
Իհարկե, վարչապետ Տիգրան Սարգսյանը իր նշանակումից քիչ անց, Մինսկում վրաց գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ երկու հարցերից մեկը, որոնց անդրադարձավ, հենց Վրաստանում հայ պատմաճարտարապետական հուշարձանների, հայոց եկեղեցիների հանդեպ վերաբերմունքի հարցն էր, ինչն արդեն իսկ ուրախալի եւ ուշագրավ փաստ էր։ Միայն թե դա իբր փաստ էլ կարծես թե մնաց, որովհետեւ դրական արդյունք չենք տեսնում։ Փոխարենը վրաց հոգեւորականների բարբարոսությունները շարունակվում եւ ավելի կատաղի են դառնում։


Comments
Это очень положительное явление. Пожалуйста, продолжайте в том же духе. © Зиус